ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի դատաբժշկական հանձնաժողովը հաստատել է, որ Բոստոնի վազքի մարաթոնի ժամանակ ռմբային հարձակում իրականացնելու մեջ կասկածյալ Թամերլան Ցարնաեւը մահացել է իրանի շրջանում ստացած հրազենային վերքերից ու բութ վնասվածքներից։ Հաշվետվության մեջ ասված է նաեւ, թե նա վնասվածքները ստացել է ոստիկանության արձակած կրակից, որից հետո փախուստի պահին՝ վրաերթի ենթարկվել այն ավտոմեքենայի կողմից, որը վարելիս է եղել իր եղբայրը։
Թամերլանը մահացավ մարաթոնի վերջնահատվածում երկու ռումբի պայթյուններ իրականացնելուց 4 օր անց։ Հիշեցնենք, որ հարձակմանը զոհ էր գնացել 3 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 26Օ-ը։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ցարնաեւ եղբայրները նախապես ծրագրել էին հարձակումներն իրականացնել հուլիսի 4-ին, երբ ԱՄՆ-ը նշում է իր անկախության տարեդարձը։ Կրտսեր եղբայրը՝ Ջոխարն ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներին ասել է, թե հարձակման օրը տեղափոխվել է ապրիլի 15-ին, քանի որ ռումբերն իրենց հաջողվել է պատրաստել նախատեսվածից ավելի վաղ։