Մատչելի հղումներ

Նյու Յորքում հայտնաբերվել է կործանված օդանավի անվային հատվածի մի կտոր


Նյու Յորքի նախկին Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ շենքերի հարեւանությամբ գտնվող երկու շենքերի արանքում հայտնաբերել են օդանավի անվային հատվածի մի կտոր, որը հավանաբար 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ առեւանգված օդանավի կտորներից է։

Մեկ ու կես մետրանոց մետաղական կտորը, որը կրում է "Բոինգ" մակնիշի օդանավի նշան ու թիվ, հայտնաբերվել է այն շենքի հետին մասում, որը պատկանում է ներքին Մանհեթենի Մահմեդական կենտրոնին։

Այժմ շենքի շրջակայքում իրականացվում են ուսումնասիրման աշխատանքներ։ Երկուշաբթի օրը սկսվելու է բժշկանան ուսումնասիրություն, պարզելու համար, թե արդյոք այս հատվածում չկա առողջությանը վնասող թունավոր պարունակություն։

XS
SM
MD
LG