Մատչելի հղումներ

 
՝՝Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացնողներին արմատական ուղու վրա դրած անձնավորությունը Բաքվից է՛՛

՝՝Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացնողներին արմատական ուղու վրա դրած անձնավորությունը Բաքվից է՛՛


Press conference of Tzarnaevs
please wait

No media source currently available

0:00 0:00:46 0:00

Press conference of Tzarnaevs

Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող Ցառնաև եղբայրների ծնողները մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, թե իրենց որդիներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած անձնավորությունը` ոմն Միշան բնակվում է ԱՄՆ-ում՝ "հարեւան մարզում"։ Ցառնաևների հոր խոսքերով, այդ մարդու ընտանիքը եղել է Բաքվից եւ ՝՝ԱՄՆ է տեղափոխվել այստեղ սկսված պատերազմի ժամանակ՛՛։
Նրա խոսքերով, "Միշայի հայրը եղել է թենիսի կամ թեթեւ ատլետիկայի հայտնի մարզիչ, իսկ ավագ եղբայրը պատմաբան է, պրոֆեսոր"։ Նա ասել է նաեւ, թե ՝՝Միշայի ընտանիքը շատ պարկեշտ ընտանիք է եւ նա հենց Բաքվում էլ կրոնափոխվել է՝ ընդունելով մահմեդականություն։ Նա մեծացել է Բաքվում՝ տեղի մահմեդականների հետ՝՝։ Ցառնաեւների հայրն ավելացրել է, թե այդ անձնավորությունը ծնվել է Բաքվում ու մեծացել այնտեղ։
Մամուլի ասուլիսի տեսագրությունն իր էջում ու Youtube-ում է վերբեռնել Դաղստանում հրատարակվող՝՝Չերնովիկ՛՛ շաբաթաթերթը:

XS
SM
MD
LG