Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան ներկայացնում է բանակցություններ սկսելու նախապայմաններ


Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային ներկայացրել է բանակցություններ սկսելու համար մի քանի նախապայման, որոնցից մեկը ՄԱԿ-ի պատժամիջոցներից հրաժարվելու մասին պահանջն է։

Սակայն ԱՄՆ-ը սպասում է ՝՝հստակ ազդանշանի՛՛ այն մասին, որ Հյուսիսը պատրաստ է դադարեցնել միջուկային զենքերի արտադրության համար սկսված գործունեությունը։ Իսկ ահա Հյուսիսային Կորեայի պետական թերթերը հրապարակում են պաշտոնական հայտարարություններ այն մասին, որ ՝՝ԱՄՆ-ը չի կարող մտածել Կորեական թերակղզում միջուկային զենքերը վերացնելու մասին, քանի դեռ աշխարհը չի հրաժարվել այդ զենքերից՛՛։ Նույն հայտարարության համաձայն, բանակցություններ հնարավոր է սկսել ԱՄՆ-ի ու Կորեայի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության միջեւ ու քննարկել զինաթափման, սակայն ամենեւին ոչ՝ միջուկային զենքերից հրաժարվելու հարցեր։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան 2ՕՕ5 թվականին էր կնքել օգնության դիմաց միջուկային ծրագրերից հրաժարվելու մասին գործարք , սակայն՝ ավելի ուշ դրժել այն։ Այսօր Փհենյանը հայտարարում է, թե միջուկային իր զենքերը ՝՝թանկարժեք սրեր են՛՛, որոնցից հրաժարվել երբեք չի կարող։ Հիշեցնենք նաեւ, որ չնայած միջազգային հորդորներին, այս երկիրն անցած փետրվար ամսին իրականացրեց միջուկային իր երրորդ փորձարկումը։

XS
SM
MD
LG