Մատչելի հղումներ

Չինաստանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ


Չինաստանի Սիչուանի շրջանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժին զոհ է գնացել առնվազն 6Օ մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ ավելի քան 6ՕՕ հոգի։ Զոհերի թիվը հավանաբար արագ աճի, քանի որ դեռեւս շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնց արդյունքում փլատակների տակից հավանաբար դուրս բերվեն մեծաթիվ դիակներ։

7 բալ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ ցնցվել են գավառային մայրաքաղաք Չենգդուի շենքերը
Անանցանելի են դարձել երկրաշարժից ամենաշատը տուժած Լուշանի մարզն այլ շրջանների հետ կապող ավտոճանապարհները։

Երկրի վարչապետ Լի Քեքիանգը շուտով ժամանելու է աղետի գոտի, տեղում ուսումնասիրելու հասցված վնասները եւ համակարգելու փրկարարական աշխատանքները։

Հիշեցնենք, որ հենց այս նույն շրջանում 2ՕՕ8 թվականին տեղի ունեցած երկրաշարժին զոհ էր գնացել ավելի քան 7Օ հազար մարդ։

XS
SM
MD
LG