Մատչելի հղումներ

Պակիստանի նախկին նախագահը տեղափոխվել է կալանատուն


Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը կանգնել է երկրի հակաահաբեկչական հարցերով դատարանի առջեւ՝ ում մեղադրում են 2ՕՕ7 թվականին երկրի մի շարք դատավորների անօրինական կերպով ձերբակալելու հրամաններ արձակելու մեջ։
Շաբաթ օրը դատարան ներկայանալուց հետո, նրան կալանավորել են եւ հայտարարել, թե նա կալանատանն է մնալու մինչեւ դատական հաջորդ նիստը, որը նախատեսված է մայիսի 4-ին։ Պակիստանի բանակի նախկին հրամանատար, 67-ամյա Մուշարաֆը հայտարարում է, թե իր դեմ հարուցված մեղադրանքներն ունեն ՝՝քաղաքական դրդապատճառներ՛՛ եւ խոստանում դրանց դեմ պայքարը շարունակել մինչեւ երկրի Գերագույն դատարան։
Հիշեցնենք, որ Մուշարաֆը Պակիստանի իշխանությունը զինված հեղաշրջման արդյունքում զավթել էր 1999 թվականին։ Նա 2ՕՕ8 թվականին ներկայացրեց հրաժարական՝ անվստահության քվե ստանալու վտանգի ներքո։

XS
SM
MD
LG