Մատչելի հղումներ

Ջոն Քերրին մեկնելու է Մերձավոր Արեւելք


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր ուղեւորվելու է Մերձավոր Արեւելք՝ հանդիպումներ ունենաելով Ստամբուլում, Երուսաղեմում ու Ռամալլահում։ Այցի նպատակը թուրք-իսրայելյան դիվանագիտական հարաբերությունները փակուղուց դուրս բերելն է, ինչի գործընթացը սկսել էր նախագահ Բարաք Օբաման՝ այստեղ կատարած իր վերջին այցի ընթացքում։ Օբամայի միջնորդական առաքելության արդյունքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս ներողություն խնդրեց Թուրքիայից՝ 2Օ1Օ թվականին թուրք ակտիվիստների նավի դեմ իրականացված գրոհի համար։ Այդ գրոհի արդյունքում, որի ժամանակ դեպի Գազայի գոտի ուղեւորվող նավում սպանվել էր թուրք 9 ակտիվիստ, մեծապես վնասվել էին թուրք-իսրայելյան հարաբերությունները։

Թուրքիան ընդունել է ներողամտության հայցը։

Այժմ իր այցի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը փորձելու է ամրապնդել հարաբերությունների բարելավման ուղին: Քերրին այստեղ, ի շարս այլ հարցերի, քննարկելու է Սիրիայում շարունակվող պատերազմին վերաբերող հարցեր։

Սիրիայի հետ 9ՕՕ կմ սահման ունեցող Թուրքիան Սիրիայի ընդդիմության աջակից ամենակարեւոր ուժն է։

Ջոն Քերրին այցելելու է նաեւ Երուսաղեմ ու Ռամալլահ, քանի որ Օբամայի վարչակազմը փորձում է փակուղուց դուրս բերել իսրայելա-պաղեստինյան խաղաղության բանակցությունները։

XS
SM
MD
LG