Մատչելի հղումներ

Խոշոր ավտովթար ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում


ԱՄՆ-ի Վիրջինիա եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներն իրար կապող թիվ 77 ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի ժամանակ իրար է բախվել մի քանի տասնյակ ավտոմեքենա։ Վթարին զոհ է գնացել երեք մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Վթարի գլավոր պատճառը լեռնային այս գոտում սկսված խիտ մառախուղն է եղել։

Ըստ ոսիտկանության, մեկ մղոն տարածքի վրա տեղի ունեցած միաժամանակյա 17 վթարների ընթացքում իրար է բախվել 95 ավտոմեքենա։ Մայրուղու դեպի հյուսիս ու դեպի հարավ տանող ճանապարհները կիրակի օրը մի քանի ժամ փակվել են։

Այս հատվածներում ուժեղ մառախուղները շարունակվում են եւ բոլոր մայրուղիների երկայնքով էլեկտրոնային ցուցատախտակների միջոցով ոստիկանությունը վարորդներին հորդորում է նկատելիորեն նվազեցնել առավել թույլատրելի արագությունը։

XS
SM
MD
LG