Թանզանիայի պաշտոնատար անձինք ասում են, թե շաբաթ օրը շարունակվում էին փլուզված շենքի մեջ գտնվող անձանց որոնման աշխատանքները։ Շաբաթ օրվա տվյալներով, 18 մարդու հաջողվել է ազատել, հայտնաբերվել է 17 դիակ, տասնյակ այլոք դեռեւս անհետ կորած են։
Գրեթե ավարտին էին մոտեցել 12 հարկանի շենքի կառուցման աշխատանքները, երբ շենքն ուրբաթ օրը հանկարծակի փլուզվել էր։ Փլուզման պատճառները դեռեւս ճշտված չեն։ Սկսվել է հետաքննություն։
Ինչպես մասնագետներն են ասում, աֆրիկյան երկրներում կառույցների փլուզումը սովորական երեւույթ է, որոնց հիմնական պատճառը անորակ շինանյութերն են։