Մատչելի հղումներ

Երկրագնդի ժամ միջոցառումը՝ նվիրված բնապահպանության ամենակարեւոր խնդրին


earth day
earth day

Շաբաթ օրը գիշերն աշխարհի մի շարք երկրներում անջատվեց էլեկտրականությունը, մթությամբ նշելու Երկագնդի ժամը՝ միջոցառում, որն ունի մարդկանց ուշադրությունը համաշխարհային ջերմացման վրա հրավիրելու նպատակ։

Մեկ ժամյա մթության մեջ հայտնված շինություններն էին Փարիզի Էֆելյան աշտարակը, Նյու Յորքի Կայսերական շենքը, Հիրոշիմայի Խաղաղության հուշահամալիրը եւ Լոնդոնի Բուկինգեմյան պալատը։

Միջոցառմանը մասանկցում էին նաեւ անհատ բաժանորդներ, ինչի արդյունքում աշխարհի 15Օ երկրներում մի քանի հարյուր միլիոն մարդ անջատել էր բնակարանների լուսավորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելու մեր մոլորակի բնապահպանության համար պայքարին։

Այս միջոցառմանը տարեց տարի ավելի ու ավելի մեծաթիվ երկրներ ու անհատ քաղաքացիներ են մասնակցում 2ՕՕ7 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում առաջին անգամ այն սկսվելուց ի վեր։

XS
SM
MD
LG