Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահը քննարկում է Թալիբանի գրասենյան բացելու հարցը


Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախագահ Համիդ Քարզայն այցելելու է Քաթար՝ Պարսից ծոցի այս երկրում Թալիբանի գրասենյակ բացելու հնարավորության շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Իշխանությունները հայտարարում են, թե զինյալ այս խմբավորման գրասենյակ բացելու հանգամանքը թույլ կտա նախաձեռնել Աֆղանստանում 11 տարի տեւած պատերազմը դադարեցնելու բանակցություններ։

Գրասենյակ բացելու հարցով Քարզայը քննարկումներ է անցկացնելու Քաթարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահ Քարզայը նախկինում մեղադրել է ԱՄՆ-ին, Թալիբանի հետ, առանց Աֆղանստանի իշխանությունների մասնակցության, բանակցություններ անցկացնելու մեջ։

ԱՄՆ-ը հերքում է Թալիբանի հետ որեւէ բանակցություն անցկացնելու հայտարարությունները։

XS
SM
MD
LG