Մատչելի հղումներ

Հնդկաստանում 5 անձինք ընդունել են իրենց դեմ հարուցված բռնաբարության մեղադրանքը


Հնդկաստանում հինգ անձինք հաստատել են շվեյցարացի մի զբոսաշրջիկի խմբակային բռնաբարության ենթարկելու մասին իրենց դեմ հարուցված մեղադրանքները։

39-ամյա մի կին իր ամուսնու հետ հեծանվային ճամբորդություն է կատարել Հնդկաստանում, երբ անտառածածկ մի տարածքում հարձակման են ենթարկվել մի խումբ տղամարդկանց կողմից։

Օրչա քաղաքի փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ նշված հինգ անձինք ծեծի են ենթարկել ամուսնուն ու նրա աչքի առջեւ բռնաբարել կնոջը, որից հետո գողացել են նրանց գոգահամակարգիչը, 1ՕՕՕՕ հազար ռուփի (185 դոլար) եւ բջջային մի հեռախոս։ Հարցաքննության համար ոստիականություն է կանչվել 2Օ մարդ։
Տուժած կինը բժշկական օգնություն է ստանում քաղաքի հիվանդանոցներից մեկում։

Հնդկաստանում Շվեյցարիայի դեսպան Լինուս ֆոն Քաստելմուրը զանգահարել է տուժած զույգին ու Հնդկաստանի ոստիկանությունից պահանջել դեպքի մանրազննին քննություն ու խիստ պատիժ։
Վերջին այս հարձակումը Հնդկաստանում կանանց դեմ իրականացվող սեռային բռնությունների վերջին փաստն է։ Հիշեցնենք, որ Նյու Դելիում 23 ամյա մի ուսանողուհու խմբակային բռնաբարությունից հետո երեք ամիս առաջ երկրով մեկ բարձրացավ բողոքի մեծ ալիք։ Բռնությունից մի քանի օր անց երիտասարդ կինը մահացավ։ Այս հարձակումից հետո ուժեղ ճնշումներ սկսվեցին կառավարության վրա՝ պահանջելով ընդունել կանանց պաշտպանելու մասին խիստ օրենքներ։

XS
SM
MD
LG