Մատչելի հղումներ

Ամերիկայի մի ափից դեպի մյուսը՝ առանց բենզին այրելու


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, թե իր երկրում ավտոընկերությունները պետք է ամեն կերպ փորձեն նվազեցնել բենզինով աշխատող ավտոմեքենաների արտադրությունը, որպեսզի սպառողն ազատվի բենզինի գների տատանումներից։

Նախագահական ամենշաբաթյա ռադիո-ինտերնետային ուղերձի ժամանակ Օբաման ներկայացրեց էներգետիկայի բնագավառում տարեկան 2ՕՕ միլիոն դոլարի ներդրումներ կատարելու ծրագիրը, որը թույլ է տալու ֆինանսավորել այլընտրանքային վառելանյութի շուրջ հետազոտական աշխատանքները։ Գիտնականներ կենտրոնանալու են էլեկտրականության ու կենսավառելիքների վրա։ Նախագահն ասել է նաեւ, թե այդ նպատակի համար կիրառվելու են օֆշորային հորատումներից ստացված հասույթները, ինչը չի մեծացնի երկրի առանց այն էլ մեծ պակասորդը։

Նրա խոսքերով, մաքուր էներգիայի բնագավառում ներդրումների արդյունքում կբացվեն նոր աշխատատեղեր։ Օբաման կանխատեսում է, որ կգա մի օր, երբ ավտոմեքենայով հնարավոր կլինի գնալ Ամերիկայի մի ափից դեպի մյուսն, առանց որեւէ կաթիլ բենզին կիրառելու։

XS
SM
MD
LG