Մատչելի հղումներ

Կիպրոսին սնանկացումից հեռու պահելու փորձ


Եվրոյի գոտու ֆինանսների նախարարները եւ Արժույթի միջազգային հիմնադրամը եկել են Կիպրոսին 13 միլիարդ դոլարի հատկացումներ կատարելու շուրջ համաձայնության, որի նպատակն այս երկրին սնանկացումից հեռու պահելն է։ Գործարքը կնքվել է շաբաթ օրը՝ 1Օ ժամ անցկացված քննարկումներից հետո։

Եվրոխմբի նախագահ, Հոլանդիայի ֆինանսների նախարար Ջերոմի Դիջսելբլոմն ասել է, թե ՝՝այս օգնությունը նպատակ ունի ապահովել ոչ միայն կայունությունը Կիպրոսում, այլ նաեւ եւրոյի ամբողջ գոտին։
Կիպրոսը ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվեց հիմնականում Հունաստանում վատթարացող ֆինանսական ու տնտեսական իրադրության պատճառով։ Կիպրոսի կառավարությունը միջազգային օգնության էր դիմել, քանի որ երկրի բանկերը կրել էին մեծ կորուստներ Հունաստանի պարտքերի պատճառով։ Կղզի այս պետությունը, որը միջազգային ֆինանսական շուկաներից դուրս է մնացել 2Օ11 թվականի մայիս ամսից, նախապես խնդրել էր 22 միլիարդ դոլար հատկացումներ։
Ֆինանսական ճգնաժամի երեք տարիների ընթացքում Կիպրոսը դարձավ 16 անդամ պետություն ընդգրկող եւրոյի գոտում նման հատկացումներ ստացող հինգերորդ երկիրը։

XS
SM
MD
LG