Մատչելի հղումներ

Հանրաքվե՝ Ֆոլկլենդյան կղզիներում


Falklands
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:36 0:00

Այսօր, երբ նորից սրվում են հարաբերությունները Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, Ֆոլկլենդյան կղզիներում կիրակի եւ երկուշաբթի օրերին անց է կացվում հանրաքվե, պարզելու համար, թե արդյոք այստեղ բնակվող մարդիկ ուզում են մնալ բրիտանական կառավարման ներքո, թե՝ ոչ։

Երկու երկրների միջեւ այս տարածքի համար պատերազմ բռնկվեց 1982 թվականին, երբ Արգենտինայի ռազմական կառավարությունը զորքեր իջեցրեց կղզիներ։

Ֆոլկլենդյան կղզիների օրենսդիր մարմնի համաձայն, հանրաքվեն ցանկանում է հաստատել Մեծ Բրիտանիայի կազմում որպես ինքնավար տարածք մնալու ցանկությունը ու մերժել Արգենտինայի մաս կազմելու մասին այս երկրի հավակնությունները։

Երկօրյա հանրաքվեի անցկացումը ստացել է բրիտանական կառավարության աջակցությունը, սակայն Լոնդոնում Արգենտինայի դեսպանությունը հայտարարել, թե այն չունի օրինական հիմքեր ու հանրաքվեն բնութագրել որպես ՝՝բռնազավթումը Լոնդոնի կողմից շարունակելու փորձ՛՛։

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հունվար ամսին մի բաց նամակ էր հրատարակել անգլիական մամուլում, որտեղ, ՝՝բրիտանական գաղութատիրությունը՛՛ դատապարտելով, կոչ էր անում Մեծ Բրիտանիային հետ հանձնել կղզիներն Արգենտինային։ Նա նաեւ գրել էր, թե Մեծ Բրիտանիան մարդկանց տեսակետն փոփոխության ենթարկելու նպատակով, անցած տասնամյակների ընթացքում այստեղ է բնակեցրել մեծ թվով բրիտանացիների։

XS
SM
MD
LG