Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան մերժեց ՄԱԿ-ի բանաձեւը


Կորեա
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:52 0:00

Կորեա

Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը պաշտոնապես մերժեց միջուկային զենքերի արտադրության իր ծրագիրը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ հայտարարելով, որ իր նպատակը միջուկային տերության վերածումն է։ Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրն էր միաձայն որոշում կայացրել Հյուսիսի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու մասին։ Նոր պատժամիջոցները, որոնց կողմ է քվեարկել նաեւ Հյուսիսային Կորեայի դաշնակից Չինաստանը, ունենալու են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստությունը։

2ՕՕ6 թվականից ի վեր այս երկրի դեմ կիրառվող արդեն 5րդ այս պատժամիջոցի նպատակն է կանգնեցնել այստեղ միջուկային ու բալիստիկ հրթիռների արտադրության ծրագիրը, երբ փետրվարի 12-ի միջուկային երրորդ փորձարկումից հետո կտրուկ սրվել է իրադրությունը Կորեական թերակղզում։

Հյուսիսային Կորեան ինչպես միշտ դատապարտում է ու լիովին մերժում պատժամիջոցների մասին բանաձեւը՝ այն համարելով իր դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության արդյունք։ Այս մասին ասված է այս երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ, որտեղ ասված է նաեւ, թե ՝՝Աշխարհը շուտով կտեսնի միջուկային այս պետության ամուր դիրքերն ու ականատես կլինի նրա թելադրանքներին՛՛։

ԱՄՆ-ը նախազգուշացնում է Հյուսիսին, որ այն ոչինչ չի շահելու իր սպառնալիքնեով, այլ միայն ավելի է իրեն գցելու միջազգային մեկուսացման մեջ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, թե Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստ են դիմակայել Հյուսիսի ամեն մի սադրանք եւ աշխարհում տեղի ունեցող ամեն մի իրականություն։

Չնայած ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու Փհենյանի սպառնալիքներին, փորձագետները կարծում են, որ այս երկիրը նման կարողություններ չի կարող ունենալ եկող մի քանի տարիների ընթացքում։ Սակայն այն այսօր արդեն իսկ ունի Հարավային Կորեային կամ Ճապոնիային հարվածելու կարողություններ, ինչի համար հարկավոր են մոտ նշանառության կամ միջին հեռահարության հրթիռներ։

XS
SM
MD
LG