ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, կիրարակի օրը հանդիպում ունենալով Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսիի հետ, հայտարարեց, թե ԱՄՆ-ը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ Եգիպտոսում շարունակվող անկայունությունը կարող է վատ հետեւանքներ թողնել արդեն իսկ անհանգիստ վիճակում գտնվող ամբողջ տարածաշրջանի վրա։
Քերրին, ըստ պաշտոնատար անձանց, Մորսիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իսրայելի հետ Եգիպտոսի կնքած խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ պահելու կարեւորությունը։ Նա հորդորել է, որ դադարեցվեն Գազայի գոտու ՝՝ծայրահեղականներին՛՛ Եգիպտոսից զենքերի անօրինական փոխադրումները, կոչ արել, որ կարգ ու կանոն հաստատվի Սինայի թերակղզում եւ որ Կահիրեն դրական դեր ստանձնի Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում Քերրին ընդգծել է Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 5 միլիարդ դոլարի վարկ ստանալու նպատակով տնտեսական բարեփոխումներ անցկացնելու մասին Եգիպտոս տված խոստումների կարեւորությունը։ Սակայն ընդդիմության շարքերում համախմբվածության մասին նրա կոչն անտեղի թվաց, երբ նրա հետ հանդիպելու համար ԱՄՆ-ի դեսպանատան կողմից հրավիրված 11 հյուրերից հրավերն ընդունեցին միայն 6-ը։ Ավելին՝ այդ վեցից երեքն էլ հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել ապրիլյան խորհրդարանական ընտրությունները։