Մատչելի հղումներ

՝՝SpaceX Dragon՛՛-ը հասավ Տիեզերկան միջազգային կայան


՝՝SpaceX Dragon՛՛ անվանումը կրող բեռնատար մասնավոր տիեզերանավը ժամանեց Տիեզերական միջազգային կայան, երկրագնդից երկու օր առաջ իր ճամբորդությունը սկսելուց հետո։ Կայանի հետ կցումը տեղի ունեցավ այն պահին, երբ տիեզերական կայանը գտնվում էր Ուկրաինայի վերեւում ՝ մոտ 45Օ կմ բարձրության վրա։

Բեռնատար տիեզերանավը կայան է հասցրել գիտական սարքավորումներ, սննդամթերք ու կայանում գտնվող 6 հոգանոց անձնակազմի համար՝ պահեստային մասեր։ Այն կայանին կցված կմնա երեք շաբաթ ու երկիր կվերադառնա այս ամսվա վերջին, իր հետ բերելով գիտական փորձերի նմուշներ։

Տիեզերական հետազոտությունների ամերիկյան գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն Կալիֆորնիայից գործող SpaceX տիեզերանավի սեփականատերերի հետ եկել է համաձայնության այն մասին, որ այս տիեզերանավը եկող մի քանի տարիների ընթացքում նման 12 առաքելություն է իրականացնելու դեպի Տիեզերական միջազգային կայան։

Հիշեցնենք, որ ընկերության առաջին հաջող առաքելությունը տեղի ունեցավ մայիս ամսին, երբ այն կցվեց տիեզերական կայանին։

XS
SM
MD
LG