ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող Հենֆորդի միջուկային պահոցից ռադիոակտիվ հեղուկ է արտահոսում, ինչը կարող է մեծ ու երկարաժամկետ վնաս հասցնել գետերին ու շրջակա միջավայրին։
Մեկ շերտանոց պատերով կառուցված պահոցից տարեկան արտահոսում է մոտ 1135 լիտր հեղուկ։ Նահանգապետ Ջեյ Ինսլին ասել է, թե իրենց տարիներ առաջ էին հավաստիացրել, որ խնդիրը լուծված է։
Մասնագետներն այսօր ասում են, թե մաքրման աշխատանքների համար կպահանջվեն տասնամյակներ ու միլիարդավոր դոլարներ։
Պահոցում այս պահին կա 1 միլիոն 7ՕՕ հազատ լիտր ռադիոակտիվ նստվածք, որը կուտակվել է միջուկային զենքերի արտադրության համար անհրաժեշտ պլուտոնիումի տասնամյակներ կուտակված թափոններից։
Իշխանությունները տեղեկացնում են, թե սա առաջին դեպքն է, որ արտահոսք է գրանցվում 2ՕՕ5 թվականին Հենֆորդի պահոցները կայունացվելուց ի վեր։
Հաստատությունը պլուտոնիումի արտադրության համար կառուցվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ ԱՄՆ-ը գաղտնի կերպով սկսել էր ատոմային զենքի արտադրություն։