Իրանի գերագույն ղեկավարը հայտարարում է, թե իր երկիրը չունի միջուկային զենք արտադրելու ցանկություն։ ՝՝Սակայն, եթե ցանկանար, որեւէ երկիր չէր կարող հետ պահել Իրանին այդ քայլից՛՛, ասել է Այաթոլլահ Ալի Խամենեին։
Խամենեին, որին է տրված Իրանում որոշումներ կայացնելու վերջնական խոսքի իրավունքը, ինտերնետային իր էջում հրապարակված մեկնաբանությամբ տեղեկացնում է, թե ՝՝Իրանը կողմ է միջուկային բոլոր զենքերը ոչնչացնելուն։ Գտնում ենք, որ միջուկային բոլոր զենքերը պիտի վերացվեն։ Մենք չենք ուզում միջուկային զենք՛՛, գրում է նա իր էջում՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում Թեհրանը կարող է արտադրել նման զենքեր, ու որ ոչ ոք չի կարող կանգնել այդ գործընթացի առջեւ։
Իրանի պաշտոնատար անձինք հայտարարել են, թե միջուկային զենքերն արգելելու մասին Խամենեիի կողմից արձակված կրոնական հրամանագիրը պարտադիր իրագործելի է Մահմեդական հանրապետության համար։
Իրանը շարունակ հայտարարում է, թե միջուկային իր ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ։
Այդ ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների բանագնացներ Իրանի պաշտոնատար անձանց հետ Ղազախստանում հանդիպում են ունենալու այս ամսվա վերջին։