Մատչելի հղումներ

Իրանը նշում է հեղափոխության 34-րդ տարեդարձը


Իրան
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:25 0:00

Իրան

Իրանում այսօր նշում են 1979 թվականի Մահմեդական հեղափոխության 34-րդ տարեդարձը, որը վտարեց ԱՄՆ-ի աջակից շահին՝ իշխանության բերելով մահմեդական կարծրդիրքային կղերականներին։ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդես եկավ ելույթով մայրաքաղաք Թեհրանում, որտեղ հավաքված ցուցարարները վանկարկում էին ՝՝Մահ Ամերիկային՛՛ եւ ՝՝Մահ Իսրայելին՛՛ կոչեր։

Թեհրանն այս պահին գտնվում է միջազգային լուրջ պատժամիջոցների ներքո, որոնց նպատակը ուրանի հարստացման միջուկային ծրագրերը խափանելն է։
Իրանի պաշտոնատար անձինք հերքում են ուրանի հարստացման աշխատանքները միջուկային զենք ստեղծելու նպատակի հետ կապելու մասին Արեւմուտքի մեղադրանքները։

Իր ելույթում Ահմադինեժադն ասաց, թե Թեհրանին հնարավոր չէ պարտադրել բանակցություններ, սակայն ՝՝բանակցությունները կշարունակվեն, եթե Իրանի հակառակորդները դադարեցնեն Իրանի դեմ հրազենային նշանառությունը՛՛։

Իրանում սակայն նախագահը չէ, որ ունի բանակցությունները վերսկսելու լիազորություններ։ Այդ իշխանությունն Իրանում հանձնված է Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին, որն այց ամսվա սկզբին մերժեց ուղիղ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի կոչը։

XS
SM
MD
LG