Մատչելի հղումներ

Ալժիրում զոհված պատանդների թիվն աճում է


Algeria Hostages
Algeria Hostages
Ալժիրի բնական արդյունահանման համալիրներց մեկում մարդկանց պատանդառության զոհերի թիվը կարող է աճել։ Այստեղ շաբաթ օրն իրականացված ռազմական փրկարարական գործողություններից հետո մի քանի երկրներ հայտարել են, թե իրենց մի քանի աշխատակիցներ դեռեւս չեն հայտնաբերվել։ Ալժիրի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ գործողության ընթացքում սպանվել է 32 զինյալ, զոհվել՝ 23 պատանդ։ Ըստ նույն հաղորդագրության, անվտանգության ուժերին հաջողվել է փրկել օտար երկրների պատանդառված 1Օ7 քաղաքացիների եւ 687 ալժիրցիների։

Ֆրանսիան իր համաձայնությունն էր տվել, որ Ալժիրի ուժերն ինքնուրույն իրականացնեին պատանդներին ազատելու գործողությունները, քանի որ ՝՝որեւէ կերպ չէր հաջողվել բանակցել քար լռության քաղաքականություն որդեգրած ահաբեկիչների հետ՛՛։
Գազի համալիրում պատանդառվածների շարքում են եղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Մալազիայի ու Ավստրիայի քաղաքացիներ։ Համալիրը պատկանում է Ալժիրի, Մեծ Բրիտանիայի ու Նորվեգիայի ընկերություններին։
Զինյալները հայտարարել էին, թե հաստատության վրա հարձակում են գործել, որպես Մալիում ֆրանսիական ուժեր մտցնելու փաստի դեմ բողոք։

XS
SM
MD
LG