Մատչելի հղումներ

Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է անում երկրի ամբողջ տարածքով սկսել բողոքի ցույցեր


Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է անում երկրի ամբողջ տարածքով սկսել բողոքի ցույցեր, ընդդեմ նախագահի լիազորությունների շրջանակներն ընդլայնելու եւ այդ հարցով երկրի սահմանադրության հանրաքվե անցկացնելու նախագահ Մուհամեդ Մորսիի ծրագրի դեմ։

Մորսին շաբաթ օրը երեկոյան ստորագրեց դեկեմբերի 15-ին սահմանադրական հարցերով հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր, միեւնույն ժամանակ, որպես ընդդիմության պահանջներին զիջում, նախագծից հանելով իրեն լիակատար իշխանություն տալու նախնական ծրագրից որոշ կետեր։ Այս մասին հայտարարութամբ նա հանդես եկավ քաղաքական այլ ուժերի հետ ավելի վաղ անցկացաված հանդիպումից հետո, որին մանասնակցելուց հրաժարվել էին ընդդիմության գրեթե բոլոր ուժերը։
Երիտասարդական ազատական շարժման կողմից հրապարակված հայատարարության մեջ ասված է, թե այս քայլով Մորսին փորձում է ժամանակ շահել ու խաբեր ժողովրդին։ Նրանք համոզված են, որ Մորսիի նպատակը մարդկանց իրենց իրավունքներից զրկելն է, քանի որ փորձում է օրենքները հիմնել մահմեդական կանոնների վրա։

Եգիպտոսի զորքերը բետոնե պատնեշներով են այսօր պաշտպանում նախագահական պալատը։ Իսկ կոծանիչ մի քանի ռազմաօդանավ երբեմն ցածր բարձրությունից թռիչքներ են իրականացնում մայրաքաղաք Կահիրեի վրայով։


XS
SM
MD
LG