Մատչելի հղումներ

Բախումներ Բանգլադեշում ոստիականության եւ ընդդիմադիր ուժերի միջեւ



Բանգլադեշում ոստիկանության, կառավարող կուսակցության ակտիվիստների եւ զինված ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում երկու մարդ է զոհվել, 2ՕՕ այլոք՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Բողոքի ցույցի զինված մասանակիցները, որոնք բարիկադներ են կառուցել երկրի ամբողջ տարածքով, պահանջում են վաղաժամ ընտրություններ։

Անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներով կրակել են մայրաքաղաք Դհաքայի ցուցարարներին, ինչպես նաեւ կիրառել արցունքաբեր գազ ընդդեմ նրանց, ովքեր ինքնաշեն նռնակներով հարձակումներ են սկսել ավտոմեքենաների վրա։
Ցուցարարները եւ Բանգլադեշի ազգային կուսակցության աջակիցները հրի են մատնել 3Օ տուն, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ։
Տեղ են հասցվել հազարավոր ոստիկաններ՝ բացելու համար արգելափակված ճանապարհները։ Սակայն ավտոմայրուղիների մեծ մասն այս պահին շարունակում է մնալ փակ։

Ընդդիմադիր 18 կուսակցություններ կոչ են արել կիրակի օրը սկսել համընդհանուր բողոք՝ պահանջելու համար վերականգնել սահմանադրության այն կետը, որը անկախ հանձնախմբերին 2Օ14 թվականից թույլ էր տալու վերհսկել հաջորդ ընտրությունների ընթացքը։

Վարչապետ Շեյխ Հասինի կառավարությունն այս մի քանի կետերը հանեց սահմանադրությունից, երբ գերագույն դատարանը հայտարարեց ՝՝դրանց հակասահմանադրական բնույթի մասին՛՛։

XS
SM
MD
LG