Մատչելի հղումներ

Ամերիկյան անօդաչու օդանավի նոր գրոհ Պակիստանում


Պակիստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե անօդաչու թռչող մի օդանավի կողմից իրականացված հարձակման արդյունքում Աֆղանստանի հետ սահմանի վրա երեք զինյալ է սպանվել։ Նրանց խոսքերով, օդանավը հավանաբար պատկանում է ԱՄՆ-ին։

Օդանավի հրթիռները հարվածել են Հյուսիսային Վազիրիստանի գլխավոր քաղաք Միրան Շահում գտնվող մասնաշենքին, որը հայտնի է որպես Թալիբանի եւ ալ Քաիդայի շտաբ կենտրոնակայան։

Պակիստանը շարունակ դատապարտում է ԱՄՆ-ի անօդաչու օդանավերի կողմից իրականացվող գործողությունները, հայտարարելով, որ ԱՄՆ-ը այսպիսով խախտում է ինքնիշխան պետության սահմանները։

ԱՄՆ-ը հայտարարում է, թե այս հարձակումներն անհրաժեշտ են զինյալների դեմ մղվող պայքարում նրանց հաղթելու գործում։




XS
SM
MD
LG