Մատչելի հղումներ

Գազայի գոտում նշեցին Համասի հիմնադրման 25ր-րդ ամյակը


Գազա
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:24 0:00

Գազա

Գազայի գոտում ավելի քան 1ՕՕ հազար պաղեստինցիներ մասնակցում էին Պաղեստինյան Համաս մահմեդական զինված շարժման հիմնադրման 25-րդ տարեդարձը։

Շքերթի ընթացքում ելույթով հանդես եկավ երկար ժամանակ այստեղից արտաքսված Համասի ղեկավար Խալեդ Մեշալը՝ ողջունելով պաղեստինյան դիմադրությանը՝ Իսրայելի հետ մի քանի օր առաջ 8 օր տեւած առճակատման ընթացքում ցուցաբերած հաստատակամության համար։

Մեշալը Գազայի գոտի է մուտք գործել Եգիպտոսի տարածքից՝ Գազայում արժանանալով հոծ ամբոխի, Գազայի վարչապետիի ու Համասի պաշտոնատար անձանց ջերմ ընդունելությանը։ Նա պաղեստինյան տարածքներում չէր եղել 1967 թվականի պաղեստինյան 6-օրյա պատերազմից ի վեր։ Համաս զինված խմբավորումը նա ղեկավարել է Քաթարից, իսկ վերջերս՝ նաեւ Եգիպտոսից։


Մեշալը 1997 թվականին գրեթե մահացել էր Իսրայելի գաղտնի մի գործակալի կողմից իրականացված մահափորձի արդյունքում, որը նրա ականջի մեջ էր լցրել մահացում մի թույն։ Սակայն միջազգային ուժեղ ճնշման արդյունքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ստիպված է եղել Մեշալին տրամադրել հակաթույն։
Համասն Իսրայելի եւ Արեւմուտքի կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում։ Սակայն Մեշալի այցը ցույց է տալիս Մերձավոր Արեւելքում Արաբական գարունից հետո Համասի ամրապնդվող դիրքերը։

Համասի շքերթին մասնակցելու համար պատվիրակություններ էին եկել նաեւ մի քանի երկրներից։


XS
SM
MD
LG