Մատչելի հղումներ

Հեզբուլլահի ղեկավարը Իսրայելին սպառնում է հեռահար հազարավոր հրթիռներով


Հեզբուլլահ մահմեդական զինված խմբավորման ղեկավար Սայեդ Հասսան Նասրալլահն Իսրայելին նախազգուշացրել է, որ հազարավոր հրթիռներ կարձակվեն ու ՝՝անձրեւի նման կթափվեն Թել Ավիվի ու հրեական այլ քաղաքների վրա՛՛, եթե Իսրայելը գործողություններ սկսի Լիբանանի դեմ։

Իսրայելի եւ Գազայի գոտու Համաս շարժման միջեւ մեկ շաբաթ բախումներից հետո հրադադար հաստավելուց 4 օր անց, հանդես գալով մամուլի առջեւ, Նասրալլահն ասել է, թե Հեզբուլլահի կողմից իրականացվելիք պատասխանը կիրականացվի պաղեստինյան տարածքներից։

՝՝Իսրայելը, որը ցնցվում էր ՝՝Ֆաջր -5՛՛ մակնիշի մի քանի հրթիռներից, ինչպե՞ս է պաշտպանվելու այն հազարավոր հրթիռներից, որոնք կարող են ընկնել Թել Ավիվի ու մյուս քաղաքների վրա՛՛, հրապարակային հարց է տվել նա։

՝՝Ֆաջր 5՛՛ մակնիշի հրթիռներն ունեն 75 կմ հեռահարություն, որոնք ունակ են հասնելու մինչեւ Թել Ավիվ եւ Երուսաղեմ։ 175 կգ մարտագլխիկ կրող այս հրթիռները Գազայից արձակված ամենահեռահար հրթիռներն են եղել մինչ այժմ։

Սակայն Հեզբուլլահը, որը վեց տարի առաջ 34 օր մարտեր էր վարում ընդդեմ Իսրայելի, այսօր հայտարարում է, որ դրանից հետո ձեռք է բերել շատ ավելի կործանիչ զենքեր, քան այսօր ունի Համասը։

XS
SM
MD
LG