Մատչելի հղումներ

Բանգլադեշ. Հրդեհ կարի ֆաբրիկայում


Փրկարարները Բանգլադեշի կարի գործարաններից մեկում սկսված հրդեհից հետո շարունակում են ողջ մնացածաների որոնման աշխատանաքները, որտեղ հրդեհին արդեն իսկ զոհ է գնացել ավելի քան 12Օ մարդ, հիմանկանում՝ կանայք։

Մայրաքաղաք Դհաքայում գտնվող բազմահարկ գործարանում հրդեհը սկսվել է նկուղային հարկից։ Ու քանի դեռ հրշեջները շարունակում էին պայքարել կրակի դեմ, վերին հարկերում ծուղակված էին մնում մեծաթիվ բանվորներ, որոնցից մի քանիսը պատուհաններից իրենց դուրս նետեցեին ու մահացան, մինչեւ հրշեջների ժամանումը։

Պաշտոնատար անձինք ասում են, թե դեռես չգիտեն հրդեհի առաջացման պատճառը։ Ինչպես Բանգլադեշի աշխատավորության համերաշխության կենտրոնի տնօրենն է ասել, այս հրդեհն ամենամահաբերն էր Բանգլադեշի արդյունաբերության պատմության մեջ։
Բանգլադեշում այսօր գործում է հագուստեղենի 4ՕՕՕ ֆաբրիկա, որտեղ արտադրվում են միջազգային ընկերությունների ապրանքներ՝ երկրի համար տարեկան ապահովելով մոտ 2Օ մլրդ դոլարի եկամուտ։

XS
SM
MD
LG