Մատչելի հղումներ

Եգիպտոսում գնացքի ու ավտոբուսի բախումից մեծաթիվ երեխաներ են զոհվել


Եգիպտոսում արագընթաց մի գնացք բախվել է դպրոցական ավտոբուսի հետ, ինչի արդյունքում առնվազն 49 մարդ է զոհվել, որոնցից գրեթե բոլորը՝ երեխաներ։ Աղետը տեղի է ունեցել մայրաքաղաք Կահիրեից 3ՕՕ կմ հարավ գտնող մի գյուղի մոտ։ Ավտոբուսում եղել է 4-ից 6 տարեկան 6Օ երեխաներով, երբ նրան գծերի վրա հարվածել է գնացքը։ Կա մոտ 18 վիրավոր։

Գավառի կառավարիչն ասել է, թե գնացքն անցնելու ժամանակ ավտոմեքենաների անցման կետը բաց է եղել, իսկ ճանապարհը փակող պատասխանատուն՝ քնած։
Ողբերգությունից անմիջապես հետո հրաժարական է ներկայացրել երկրի տրանսպորտի նախարարը։

Նախագահ Մոհամեդ Մորսին մյուս նախարարություններին կոչ է արել օգնություն տրամադրել տուժածների ընտանիքներին։

Եգիպտոսում հաճախ են տեղի ունենում երկաթուղային վթարներ ու աղետներ, այստեղ այս համակարգի անվտանգության բնագավառում տարիներ տեւած անտարբերության պատճառով։



XS
SM
MD
LG