Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահն այցելել է Լիբանան


Օլանդը` Լիբանանում
please wait

No media source currently available

0:00 0:00:34 0:00

Օլանդը` Լիբանանում

Ֆրանսիայի նախագահը մի կարճ այց է կատարել Լիբանան՝ հարեւան Սիրիայում ընթացող բռնությունների պայմաններում Լիբանանին իր աջակցությունը հայտնելու նպատակով։ Նախագահ Ֆրանսուա Օլանդը Բեյրութ է ժամանել կիրակի օրը, որտեղ բանակցություններ է անցկացրել Լիբանանի իր պաշտոնակից Միշել Սուլեյմանի հետ։

Նրա այցն իրականացվում է երկու շաբաթ անց այն օրից, երբ մայրաքաղաք Բեյրությում տեղի ունեցած ռմբային հարձակումից հետո ընդդիմությունը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու պահանջում Լիբանանի վարչապետի հրաժարականը՝ վերջինիս էլ մեղադրելով Դամասկոսին լուռ աջակցելու մեջ։
Ֆրանիսիայի նախագահը կիրակի օրն ավելի ուշ մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ Սիրիայի հարցով Աբդուլլահ արքայի հետ բանակցելու նպատակով։

Սիրիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի ՝՝Դամա Ռոզա՛՛ հյուրանոցի մոտ, ինչի հետեւանքով մի քանի մարդ ստացել են մարմնական վնասվածքներ։

Սիրիայում 2Օ ամիս շարուանկվող հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 36 հազար մարդ։ Միայն անցյալ ամիս այստեղ սպանվել է 45ՕՕ մարդ։

XS
SM
MD
LG