Մատչելի հղումներ

Սենդին մի քանի ժամից կհարվածի ԱՄՆ-ի արեւելյան ափերին


sandy day
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:16 0:00

sandy day

ԱՄՆ-ի արեւելյան՝ Ատլանտյան ափի տասնյակ միլիոնավոր մարդիկ նախապատրաստվում են գերհզոր Սենդի փոթորկին, որն ԱՄՆ-ի ժամանակով երեկոյան ժամերին հարվածելու է մի քանի նահանգների։ Կիրակի երեկոյան սկսվելու են հորդառատ անձրեւներ ու շարունակվելու են մի քանի օր՝ ուղորդվելով ուժեղ քամիներով ու վերածվելու են առատ ձյան։

Արտակարգ իրավիճակներ են հայտարարվել Արեւելյան ափի բոլոր նահանգներում։ Դելավերում շաբաթ օրը երեկոյան սկսվել է մարդկանց պարտադիր տարհանում։

Նյու Յորքում, ջրհեղեղի վտանգի պատճառով փակվելու է մետրոն։ Փոթորիկը ժամում 16 կմ արագությամբ այս պահին շարժվում է դեպի Նյու Յորք, որից առայժմ գտվնում է 3ՕՕ կմ հեռավորության վրա։

՝՝Ամթրաք՛՛ երկաթուղային ընկերությունը շաբաթ օրվանից դադարեցրել է մի շարք ուղերթներ, այդ թվում դեպի մայրաքաղաք Վաշինգտոն ու Նյու Յորք երթուղիները։ Օդանավերը հանվում են օդանավակայաններից, խուսափելու համար օդանավակայանների շեքերի հետ բախումից։

Եկող մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ի մոտ 6Օ մլն մարդ կարող է հայտնվել փոթորկի կենտրոնում, զրկվելով էլեկտրականությունից ու հաղորդակցման բոլոր միջոցներից։

Սենդին սպառնում է մեծ ավերածություններով ու ջրհեղեղներով։




XS
SM
MD
LG