7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերում՝ առաջ բերելով ցունամի։ Ցունամին հարվածել է Կանադայի հարավարեւմտյան ափերին ու ԱՄՆ-ի Հավայան կղզիներին։
Հավայիում միացել են արտակարգ իրավիճակների ձայնային ազդանշանները՝ նախազգուշացնելու համար սպառնացող ցունամիի մասին, որից հետո բնակիչները ու այստեղ գտվող զբոսաշրջիկները տեղափոխվել են ավելի բարձրադիր վայրեր։
Հավայիի կառավարիչ Նեյլ Աբերքրոմբին նահանգում հայտարարել է արտակարգ իրավիճակ։
Պաշտոնատար անձինք ասել են, թե ալիքները կարող են վնասել Հավայան կղզիներին ամբողջ երկայնքով։ Ալիքները, նրանց խոսքերով, կարող են հասնել երկու մետրի։ Սակայն երկրաշարժից 45 րոպե անց այստեղ հասած առաջին ալիքները եղել են միանյ 1.5 մետր։
Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշական կենտրոնը հայտարարում է, որ հարկավոր են ՝՝հրատապ գործողություններ՛՛ ժողովրդի կյանքն ու սեփականությունը փրկելու համար։ Կենտրոնը ժողովրդին հորդորում է մնալ բարձրադիր վայրերում եւ առայժմ չվերադառնալ։
Նախազգուշական նման հորդորներով են իշխանությունները դիմել Խաղաղ օվկիանոսին նայող ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ու կանադական Բրիտանական Կոլումբիա երկրամասի բնակչությանը։
Ցունամիների ալիքները, ի տարբերություն սովորական ալիքների, ափերի վրայով կարող են առաջ շարժվել 5-ից մինչեւ 15 րոպե՝ առաջ բերելով ջրհեղեղներ։ Եւ վտանգը կարող է շարունակվել առաջին ալիքից հետո մի քանի ժամ եւս։