Մատչելի հղումներ

՝՝Սենդի՛՛ ծովամրրիկը մոտենում է ԱՄՆ-ի արեւելյալ ափերին


sandy
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:19 0:00

՝՝Սենդի՛՛ ծովամրրիկը հասնում է ԱՄՆ-ի արեւելյալ ափերին, որտեղ երկու փոթորիկներ խառնվելու են միմյանց հետ՝ վերածվելով ՝՝գերհզոր փոթորկի՛՛, որը կարող է դառնալ լայնածավալ ավերածությունների պատճառ։

Պաշտոնատար անձանց խոսքերով, փոթորիկն այնքան մեծ է լինելու, որ արեւելյան ափերի մեկ երրորդը ողողվելու է հորդառատ անձրեւներով։ Առաջ է գալու ջրհեղեղ, անջատվելու է էլեկտրականությունը, տեղալու է ձյուն։ Մայրաքաղաք Վաշինգտոնի շրջանում բնակվողների համար զարմանալի ու անհավատալի է թվում, որ շաբաթ օրվա տաք եղանակից հետո, երբ մարդիկ փողոցներում շրջում են միայն վերնաշապիկներով, կիրակի օրը կարող է ջերմաստիճանն այնքան իջնել, որ տեղա ձյուն։

Երկրի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը քննարկումներ է անցկացրել դաշնային կառավարության պաշտոնատար անձանց, այդ թվում Հայրենիքի անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոյի հետ՝ փոթորկից առաջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Սպիտակ տունը տեղեկացնում է, որ Օբաման Արտակարգ իրադրությունների դաշնային ծառայության ղեկավարին հրահանգել է գործի դնել հնարավոր բոլոր միջոցները մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։

՝՝Սենդին՛՛ արեւելյան ափերում կհայտնվի երեքշաբթի օրը, ու քանի որ նրա գալուստը համընկնում է Հալոուինի օրվա հետ, որը նշվելու է չորեքշաբթի օրը, այս փոթորկին տվել են երկրորդ անվանումը՝ ՝՝Ֆրանկենթորիկ՛՛՝ կիրառելով արկածային պատմության հերոսի անվանման առաջին մասը։
Մասնագետներն ասում են, թե փոթորկի քամու արագությունը կազմելու է ժամում 16Օ կմ, որը տարածվելու է արեւելյան ափում հարավից հյուսիս՝ Ֆլորիդայից մինչեւ Նյու Ինգլենդ։ Մինչեւ այս պահը, Կարիբյան կղզիներում այն դարձել է արդեն 43 մարդկանց մահվան պատճառ։
Մայրաքաղաք Վաշինգտոնում, Մերիլենդ, Վիրջինիա, Նյու Յորք, Փենսիլվանիա ու Հյուսիսային Կարոլինա նահանգներում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նախագահական երկու թեկնածուները չեղյալ են հայտարարել եկող օրերի ընթացքում իրենց ընտրարշավը:

Երկուշաբթի առավոտյան տվյալներով, մրրիկը հանդարտվելու նշաններ ցույց չի տալիս: Սպասվում է, որ այն կլինի մահաբեր ու իր ուժը ցույց կտա 60 միլիոն մարդկանց: Առաջին ուժեղ հարվածը մրրիկը հասցնելու է երկուշաբթի երեկոյան ու շարունակվելու` հաջորդ օրը: Իշխանությունները հորդորում են մարդկանց գնել մի քանի օրվա համար պահածոյացված կերակուր եւ կուտակել ջուր:

XS
SM
MD
LG