Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գրանցվել է սպասվածից ավելի մեծ տնտեսական աճ


Economy-Manufacturing
Հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի տնտեսությունը գրանցել է 2 տոկոսի աճ, ինչը քիչ ավելի մեծ ցուցանիշ է, քան կանխատեսում էին տնտեսագետները։ Ինչպես կառավարական աղբյուրներն են տեղեկացնում, աճել են պաշտպանության եւ բնակարանային շինարարության բնագավառներում ծախսումները, ինչը մեծապես նպաստել է տնտեսական աճին։ Այն իր հերթին նպաստել է գործարար աշխարհի զարգացմանը՝ թույլ տալով մեծաթիվ ձեռնակությունների գնել նոր սարքավորումներ ու համակարգչային ծրագրեր։

ԱՄՆ-ը շարունակում է պայքարել 2ՕՕ8-2ՕՕ9 թվականներին սկսված տնտեսական անկման դեմ, որը ամենածանրն էր 193Օ-ականների Մեծ լճացման տարիներից ի վեր։ Այսօր ԱՄՆ-ում աշխատանք չունի դեռեւս մոտ 12 միլիոն մարդ, իսկ գրանցվող համեստ առաջընթացը չի ապահովում գործազրկության մակարդակը կրճատելու համար պայմաններ։

Երկրի տնտեսության իրավիճակն այդ պատճառով դարձել է նախագահական այս տարվա ընտրարշավի կենտրոնական հարցը, երբ ներկա նախագահ Բարաք Օբաման հայտարարում է, թե տնտեսությունը վերականգնման ուղու վրա է, նրա մրցակից Միթ Ռոմնին՝ պնդում, որ իր ընտրած քաղաքականությամբ միայն հնարավոր կլինի զարկ տալ աշխատատեղերի ավելացմանը ու տնտեսական առաջընթացին։
XS
SM
MD
LG