Մատչելի հղումներ

Երկու փոթորիկներ մոտենում են Վաշինգտոնին


՝՝Սենդի՛՛ անվանումը կրող ծովամրրիկը Բահամաներում առաջ է բերել տեղատարափ անձրեւներ եւ ուժեղ քամիների պատճառ դարձել։ Այն անցնում է Կարիբյան կղզիների վրայով, որտեղ արդեն իսկ հարուցել է 22 մահացություն։
Ժամում 17Օ կմ արագությամբ փչող քամիները հինգշաբթի օրը հասան Կուբա՝ արմատախիլ անելով ծառեր ու փլուզելով տներ։ Այստեղ գրանցվել է 11 զոհ։ 9 մարդ զոհվել է Հայիթիում, մեկը՝ Ճամայկայում։

Սպասվում է, որ Սենդին շուտով կթուլանա, սակայն համակարգչային հաշվարկները հուշում են, որ այն հավանաբար միանա ԱՄՆ-ի արեւելյան ափերի ձմեռային փոթորկին ու շաբաթավերջին մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում դառնա ուժեղ փոթորիկ՝ իր հետ բերելով անձրեւներ ու հավանաբար նաեւ՝ ձյուն։ Ու քանի որ փոթորիկը համընկնում է Հալոունի օրերի հետ, մի շարք օդերեւութաբաններ փոթորիկն այստեղ անվանել են ՝՝Ֆրանկենթորիկ՛՛։

Բահամաներում ուրբաթ օրը փակ էին դպրոցները, պետական հաստատությունները, օդանավակայաններն ու կամուրջները։
Սենդին Ատլանտյան ծովամրրկային սեզոնի 18-րդ փոթորիկն է, որը սկսվեց հունիսի մեկին եւ ավարտվելու է նոյեմբերի 3Օ-ին։
XS
SM
MD
LG