Մատչելի հղումներ

Շուտով կսկսվեն Անիի ավերակները պեղելու աշխատանքներ


Թուրքիայի հնագետները շուտով սկսելու են պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից Անիի ուսումնասիրությունները։ Ինչպես ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթն է գրում, Հայաստանի սահմանի մոտ գտնվող Կարսի գավառի Անիի ավերակները միշտ էլ եղել են զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում գտնվող ամեանտեսարժան վայրերից մեկը։ Ըստ նույն թերթի, պեղումները սկսվելու են եկող տարի, որը հավանաբար իրականացնեն Փամուքքալեի համալսարանի մասնագետները, ովքեր այս պահին բանակցություններ են անցկացնում Մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունում, այդ իրավունքը ստանալու նպատակով։

Նախ կազմվելու է Անիի տեղանքի մանրամասն քարտեզը, որը ինչպես ՝՝Հուրիեթ՛՛-ն է հիշեցնում, ժամանակին եղել է Հայոց կայսրության կենտրոնը եւ մոտ 1ՕՕՕ տարի առաջ ունեցել 1ՕՕ-ից 2ՕՕ հազար բնակչություն՝ լինելով այն ժամանակ աշխարհում ամենամեծ քաղաքներից մեկը։

Ինչպես Կարսի մշակույթի ու զբոսաշրջության հարցերով պատասխանատու Հաքան Դողանայն է ասում թերթին տված հարցազրույցում, 2Օ12 թվականին ռեստավրացիոն աշխատանքներ են իրականացվել երկու եկեղեցիների շրջակայքում, որտեղից պեղվեն են սկութեղեն, խեցեգործ աշխատանքներ ու մարդկային ոսկրեր։
Թերթն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ ՝՝Հազար ու մի եկեղեցի՛՛ անվանումը ստացած Անին գտնվել է առեւտրային մի շարք ուղիների խաչմերուկում, որտեղ եկեղեցիները, պալատներն ու ամրոցները եղել են աշխարհում տեխնիկապես ու գեղարվեստական առումով ամենաառաջադեմ շինությունները։
՝՝Վեր հանելով Անիի ավերակները՝ նոր լույս կսփռվի անցյալի վրա՛՛, ասել է Դողանայը։
XS
SM
MD
LG