Մատչելի հղումներ

Ռուսաստանում սպանված երկու անձինք, ըստ իշխանությունների, եղել են ահաբեկիչներ


Հուլիս ամսին իրականացված հարձակումը
Հուլիս ամսին իրականացված հարձակումը
Ռուսաստանի անվտանգության պաշտոնատար անձինք ասում են, թե Թաթարստանում ոստիկանության կողմից սպանված երկու աննձինք ըստ կասկածների ծրագրել էին մահմեդական բարձրաստիճան մի հոգեւորականի սպանությունը։ Չորեքշաբթի օրը սպանված երկու անձինց ունեցել են մահմեդական Էիդ ալ Ադհա տոնի օրը ահաբեկչական մի մեծ հարձակում իրականացնելու ծրագիր։ Թաթարստանի մայրաքաղաքի շենքերից մեկում սկսված փոխհրաձգության ժամանակ զոհվել էր նաեւ դաշնային անվտանգության ուժերի մի ծառայող։

Կազանում իրականացված այս գործողության ընթացքում ոստիկանական ուժերն ու հրշեջները դուրս են բերել բնակիչներին տներից։
Ինչպես ոստիկանությունն է հաղորդում, սպանված կասկածյալները մասնակցել են երեք ամիս առաջ իրականացված մեկ այլ հարձակման, ինչի արդյունքում վիրավորվել էր Թաթարստանի գլխավոր մուֆթի Իլդուզ Ֆայզովը, սպանվել էր նրա տեղակալ Վալիուլա Յաքուբովը։

Հրապարակվել են ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց անունները՝ Ռոբերտ Վալեեւ եւ Ռուսլան Կաշապով։
XS
SM
MD
LG