Մատչելի հղումներ

Բրահիմին ասում է, թե կան Սիրիայում հրադադար հաստատելու հույսեր


Սիրիայի հարցով խաղաղության միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարեց, թե Սիրիայի կառավարությունը եւ ապստամբ ուժերի որոշ խմբավորումներ համաձայնվել են հինգշաբթի օրը սկսվելիք Էիդ ալ Ադհա մահմեդական տոնի կապակցությամբ ուժի մեջ մտցնել հրադադար։ Հանդես գալով Եգիպտոսում՝ ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի դեսպանորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մի քանի օր ուժի մեջ մտնող հրադադարը կարող է վերածվել երկարատեւ զինադադարի որպես քաղաքական գործընթացների զարգացում։
Սիրիայի արտաքին գործերի նախարարը, հանդես գալով հայտարարությամբ, ասել է, թե իր կառավարությունը ներկայումս դեռեւս քննարկում է հրադադարի հարցը եւ վերջնական որոշում այդ մասին կկայացնի հինգշաբթի օրը։

Բրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է իրադրությունը ներկայացնելու ավելի ուշ։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի գեներալներից Նիկոլայ Մակարովի խոսքերով, Սիրիայի ապստամբ ուժերը ձեռք են բերել երկիր-երկինք տիպի, այդ թվում ամերիկյան արտադրության հրթիռներ։
Նրա խոսքերով, զենքերն արտադրվել են մի քանի երկրներում, սակայն դեռեւս հարկավոր է պարզել, թե ովքեր են դրանց մատակարարները։
XS
SM
MD
LG