Գերմանիայի կանցլրեր Անգելա Մերքելի մասնակցությամբ Բեռլինում բացվեց Ողջակիզման տարիներին զոհ գնացած գնչուների հիշատակին նվիրված հուշարձան։ Հուշարձանին հարող շրջանաձեւ ջրավազանը գտնվում է Գերմանիայի խորհրդարանի շենքին հարող փողոցի վրա։
Ֆաշիստները, ինչպես հրեաներին, այնպես էլ գնչուներին համարում էին գենետիկորեն ստորին տեսակ։ Մինչ այժմ չկան ճիշտ տվյալներ, թե Երկրոդ աշխարհամարտի տարիներին քանի գնչու է ձերբակալվել եւ սպանվել համակենտրոնացման ճամբարներում։ Մոտավոր հաշվարկով այդ թիվը կազմում է կես միլիոն։
Գնչուների հիշատակին կառուցված հուշահամալիրը երրորդ նման հուշարձանն է Բեռլինում։ Կան նաեւ մահվան ճամբարներում սպանված հրեաների եւ համասեռականների հիշատակին նվիրված հուշարձաններ։