Մատչելի հղումներ

Քաթարի շեյխն այցելեց Գազայի գոտի


Գազայի գոտում հերոսի ընդունելության է արժանացել Քաթարի էմիրը, որը դարձավ 2ՕՕ7 թվականին մահմհեդական Համաս զինյալ շարժման կողմից Գազայում իշխանությունը վերցնելուց ի վեր Քաթարի առաջին ղեկավարը, որն այցելում է այստեղ։
Շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիին կարմիր գորգի վրա ընդունել է Համասի վարչապետ Իսմաիլ Հանիյեհը։ Շեյխն այստեղ է ժամանել Եգիպտոսի Սինային թերակղզուց։

Շեյխ Համադի մի քանի ժամյա այցի նպատակը իր երկրի կողմից Գազայի գոտուն 25Օ միլիոն դոլարի հատկացումների արարողությանը մասնակցելն էր։ Գումարը պետք է օգտագործվի 2ՕՕ8-2ՕՕ9 թվականներին Իսրայելի կողմից Համասի դեմ իրականացված գրոհների հետո Գազայի գոտին վերականգնելու համար։ Հարավային Խան Յունիս քաղաքում բնակարանաշինական համալիրներն ի պատիվ շեյխի անվանվելու են նրա անունով։

Քաթարի էմիրի այցը համարվում է Համասի համար դիվանագիտական մի հաղթանակ, երբ Արեւմուտքը պաղեստինցիների օրինական ու իրավական ներկայացուցիչ է համարում Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինցի նրա մրցակից վարչապետ Մահմուդ Աբբասին։
Աբբասի Ֆաթահ կուսակցությունը մտահոգված է, որ Քաթարի առաջնորդի այցը Գազա կարող է խորացնել պաղեստինյան երկու տարածքների միջեւ բաժանումը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարը Շեյխ Համադի այցը Գազա անվանել է ՝՝տարօրինակ՛՛ եւ նրան մեղադրել Համասի դիրքերը պաշտպանելու մեջ։

Քաթարի էմիրը փորձում է փոքր իր երկրի դիվանագիտական դիրքերին զարկ տալ՝ այս տարածաշրջանում մահմեդական շարժումներին աջակցելու եղանակով։ Նա նաեւ հաշտեցման բանակցություններ էր այս տարվա սկզբին հրավիրել Աբբասի եւ Համասի ղեկավար Խալեդ Մաշաալի մասնակցությամբ, որոնք սակայն ավարտվել էին առանց հարատեւ պայմանագրեր ստորագրելու։
XS
SM
MD
LG