Իսպանիայի Կենտրոնական բանկը երեքշաբթի օրը հայտարարեց, որ հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում հինգերորդ եռամսյակն անընդմեջ տնտեսությունն անկում է ապրել։ Տնտեսական կարողությունները նույն ժամանակահատվածում կրճատվել են չորս տասնորդական տոկոսով։ Այս ընթացքում մեծացել է գործազրկության թիվը։ Իսպանիայում այսօր գործազուրկ է աշխատուժի 25 տոկոսը։
Վերլուծաբանների խոսքերով, տնտեսական հարցերով այս զեկույցը կարող է նոր ճնշումներ գործադրել վարչապետ Մարիանո Ռահոյի վրա՝ փնտրելու համար միջազգային հատկացումներ՝ միանալով Հունաստանին, Իռլանդիային ու Պորտուգալիային, որոնք նման հատկացումներ են ստանում եւրոապական հարեւաններից։
Եվրոպական Կենտրոնական բանկը հայտարարել է, թե ցանկանում է գնել անսահմանափակ թվով պարտատոմսեր՝ օգնելու համար 17 պետություն ընդգրկող եւրոյի գոտու մեջ պարտքերի տակ հայտնված երկրներին։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հանդիպում է ունեցել կոալիցիոն իր կառավարության անդամների հետ, քննարկելու ֆինանսական նոր բարեփոխումներ անցկացնելու հարցը, ինչը պարտադրում են միջազգային դոնոր պետրությունները նախքան կհամաձայնվեն կատարել նոր հատկացումներ այս երկրին։ Հունաստանը հուլիս ամսից հանդիպումներ է անցկացնում վարկատուների հետ, սակայն նոր ու խիստ բարեփոխումների պահանջները բանակցությունները տանում են փակուղի։
Հունաստանն ասում է, որ երկրին հարկավոր է կանխիկ դրամի նոր ներհոսք, խուսափելու համար նոյեմբերի 16-ից սպասվելիք դրամի պակասորդից։