Մատչելի հղումներ

Հարավային Կորեայից շարունակվում են թռուցիկներ տարածվել Հյուսիսում


South Korea Koreas Tension
South Korea Koreas Tension
Հարավային Կորեայից շարունակվում է փուչիկների միջոցով հազարավոր թռուցիկների տարածումը դեպի Հյուսիսային Կորեա, չնայած այն դադարեցնելու մասին կառավարության կոչերին։ Սեուլի կառավարությունը որոշել էր արգելել այս քայլը՝ Հյուսիսայի Կորեայի կառավարության կողմից սպառնալիքների հրապարակումից հետո։
Հյուսիսային Կորեայի ազատության մարտիկներ կազմակերպության անդամները փուչիկների միջոցով թռուցիկների տարածումը դեպի Հյուսիս վերսկսեցին Գանգվա կղզուց։ Այն տեղի ունեցավ նախնական վայրից փուչիկների արձակումը Հարավային Կորեայի ոստիկանության կողմից արգելվելուց մի քանի ժամ անց։
Երկրի անվտանգության ուժերը Հյուսիսի ու Հարավի միջեւ գտնվող ապառազմականացված գոտուց հարավ ընկած մի արգելանոցում բախվեցին ակտիվիսների հետ, որոնց մեջ մեծ մաս են կազմում այստեղ Հյուսիսային Կորեայից խույս տված անձինք։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել էր, թե թռուցիկների տարածման դեպքում ՝՝անգութ հարված՛՛ կհասցնի Հարավի տարածքներին։
XS
SM
MD
LG