Մատչելի հղումներ

Հորդանանում ձերբակալել են ալ Քաիդայի 11 կասկածյալների


Տասնմեկ ձարբակալվածներից մի քանիսը
Հորդանանի պետական անվտանգության ծառայություններն այստեղ ձերբակալել են 11 անձանց, ում կասկածում են մայրաքաղաք Ամմանում Արեւմտյան դիվանագետների ու առեւտրային կենտրոնների վրա ալ Քաիդայի կողմից ծրագրվող հարձակումներին մաս կազմելու պատրաստակամություն հայտնելու մեջ։
Կառավարության խոսնակն ասել է, թե այս խումբն իր գործունեությունը սկսել է հունիս ամսից եւ ծրագրել հարձակումներ իրականացնել Սիրիայից ներկրված զենքերի միջոցով։ Խումբը, ըստ նույն խոսնակի, որոշ ժամանակ անց է կացրել Սիրիայում։ Նա ասել է նաեւ, թե խմբի անդամները խորհուրդներ են ստացել Իրաքից գործող ալ Քաիդայի պայթուցիկների մասնագետներից։

Հորդանանը հաճախ է դարձել ալ Քաիդայի հարձակման թիրախ։ Այստեղ էին 2ՕՕ5 թվականի նոյեմբերին իրականացվել հյուրանոցների դեմ միաժամանակյա երեք հարձակումները, որոնց զոհ էր գնացել ավելի քան 5Օ մարդ։
XS
SM
MD
LG