Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հերքում է Իրանի հետ դեմ առ դեմ բանակցելու մասին լուրերը


People pass the New York Times building in New York, Wednesday, Oct. 10, 2012. The New York Times Co.'s stock rose on Thursday, Oct. 11, 2012, after an analyst raised his rating and price target on the shares. (AP Photo/Richard Drew)
People pass the New York Times building in New York, Wednesday, Oct. 10, 2012. The New York Times Co.'s stock rose on Thursday, Oct. 11, 2012, after an analyst raised his rating and price target on the shares. (AP Photo/Richard Drew)

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հերքում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ այս երկրի հետ դեմ առ դեմ բանակցելու մասին Նյու Յորք Թայմս թերթի հաղորդագրությունը։ Սպիտակ տան խոսնակը շաբաթ օրը երեկոյան ասել էր, թե ԱՄՆ-ը շարունակելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գերմանիայի հետ Իրանի խնդրով դիվանագիտական լուծում որոնելու աշխատանքները եւ ընդգծել նախագահ Բարաք Օբամայի այն խոսքերը, որոնց համաձայն ինքն ամեն ինչ անելու է միջուկային զենքերից Իրանին հետ պահելու ուղղությամբ։

Նյու Յորք Թայմսը, առանց անուններ հրապարակելու, մեջբերել էր Օբամայի վարչակազմի անդամներից մեկի այն խոսքերը, թե ԱՄՆ-ը ու Իրանը 2ՕՕ9 թվականից ի վեր անց են կացնում գաղտնի ու լարված քննարկումներ։
Պաշտոնատար անձինք ասում են, թե Իրանն այժմ սպասում է ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրություններին, տեսնելու համար, թե արդյոք շարունակելու է բանակցություններն Օբամայի վարչակազմի հետ, թե սկսելու է բանակցություններ Իրանի նկատմամբ մեղմ քաղաքականություն վարելու մեջ Օբամային մեղադրող Միթ Ռոմնիի վարչակազմի հետ։
Թերթը գրել էր նաեւ, թե ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ցանկանում են բանակցությունները սահմանափակել միայն միջուկային ծրագրերով եւ չեն ուզում դրանք կապել որեւէ այլ հարցի, այդ թվում Սիրիային վերաբերող խնդրի հետ։
Իրանի նավթի արտահանումների վրա ուժի մեջ մտած միջազգային պատժամիջոցները մինչ այժմ չեն կարողացել ստիպել Իրանին հրաժարվել միջուկային իր ծրագրերից։




XS
SM
MD
LG