Մատչելի հղումներ

Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նախագահն ու խաղաղության միջազգային բանագնացը


Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է խաղաղության միջազգային բանագնաց Լախդար Բրահիմիին։ Երկրի պետական հեռուստատեսությունը որեւէ այլ մանրամասնություն չի հաղորդում Դամասկոսում կիրակի օրն անցկացված այս հանդիպման մասին։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ դեսպանորդ Բրահիմին Սիրիայի իշխանություններին ու ապստամբ ուժերին հորդորել է հաստատել հրադադար հոկտեմբերի 26-ին սկսվելիք մահմեդական չորսօրյա Էիդ ալ Ադհա տոնի օրերին։
Նման կոչով են հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի գլխավոր քարտուղարները։
Սակայն բռնությունները կիրակի օրը նորից շարունակվում էին Դամասկոսում, երբ Ասադն ու Բրահիմին սկսել էին բանակցությունները։ Հին Դամասկոսի քրիստոնեական թաղամասում գտնվող Բաբ Թումայի ոստիականատան մոտ ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից մի քանի մարդ է սպանվել։ Կան վիրավորներ։

XS
SM
MD
LG