Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը 12 միլիոն դոլարի պարգեւ է խոստանում ահաբեկիչներին հայտնաբերելու համար


Մուհսին ալ Ֆադհի

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 12 միլիոն դոլարի պարգեւ է խոստանում Իրանում ալ Քաիդայի երկու ամենաբարձրաստիճան հրամանատարների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար։ Այս հայտարարությամբ արտաքին գերատեսչությունը հանդես եկավ այն բանից անմիջապես հետո, երբ երկրի ֆինանսների նախարարությունը տեղեկացրեց, որ ՝՝այս երկու ահաբեկիչների կողմից ղեկավարվող ցանցը ֆինանսավորման կարեւոր մի աղբյուր է հանդիսանում ալ Քաիդայի համար՛՛։

Իրանում ալ Քաիդայի ղեկավար Մուհսին ալ Ֆադհիի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար ԱՄՆի պետքարտուղարությունը խոստանում է 7 միլիոն դոլար։
Ալ Ֆադհին եղել է ալ Քաիդայի այն մի խումբ հրամանատարների շրջանում, որոնք նախապես իմացել են 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացվելիք ահաբեկչական հարձակումների մասին։
Պետքարտուղարության տվյալներով ալ Ֆադհին Քուվեյթի ջիհադիստ դոնորների միջոցով դրամ ու զինյալներ է Թուրքիայի տարածքով ուղարկում Սիրիա՝ տեղի ալ Քաիդայի ուժերին աջակցելու համար։

Ադել Ռադի Սաքր ալ Ուահաբի ալ Հարբիի մասին տեղեկություններ ստանալու համար, որը համարվում է Մուհսին ալ Ֆադլիի տեղակալը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խոստանում է 5 միլիոն դոլար։

Սաուդյան Արաբիայի քաղաքացի ալ Հարբին է, ըստ պետդեպարտամենտի, ղեկավարում Իրանի տարածքով դեպի Աֆղանստան եւ Իրաք ծայրահեղականների տեղափոխման աշխատանքները։

XS
SM
MD
LG