Մատչելի հղումներ

Միջազգային բանագնացը Սիրիայում քննարկում է այստեղ հրադադար հաստատելու հարցը


Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին շաբաթ օրը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելով երկրի զինված ուժերի եւ ապստամբների միջեւ ժամանակավոր հրադադար հաստատելու հնարավորությունները։ Նախարար Ուալիդ Մուալլեմի հետ հանդիպման մանրամասները չեն հրապարակվում։
ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի բանագնացը ծրագրում է նաեւ հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին եւ ընդդիմության ղեկավարներին։

Բրահիմին հորդորում է, որ Սիրիայի իշխանություններն ընդունեն մահմեդական Էիդ ալ Ադհայի չորսօրյա տոների ընթացքում հրադադար հաստատելու առաջարկը։ Տոնը սկսվում է հոկտեմբերի 26-ին։ Նման կոչերով են հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի գլխավոր քարտուղարները։
Հորդանանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հանդես գալով լրագրողների առջեւ՝ Բրահիմին երկու օր առաջ ասել էր, թե 19 ամիս շարունակվող թշնամական գործողություններում դադարը կարող է նպաստել այս հակամարտության ընթացքում ավելի երկարատեւ հրադադար հաստատելուն։

Հրադադար հաստատելու հորդորներով է հանդես եկել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ապրիլ ամսին պայմանավորված հրադադարի մասին համաձայնությունն այդպես էլ ուժի մեջ չմտավ, երբ կողմերը շարունակ իրար էին մեղադրում հրադադարի պայմանները խախտելու մեջ։ Դրանից հետո էր, որ նախկին միջնորդ Քոֆի Անանը ներկայացրեց հրաժարական։

XS
SM
MD
LG