Հետախուզական ոստիականության ղեկավար Վիսսամ ալ Հասանի ու յոթ այլոց սպանություններից հետո Լիբանանի ընդդիմադիր Ապագա շարժման գլխավոր քարտուղար Ահմեդ Հարիրին էր ուրբաթ օրը հորդորել վարչապետին ու նրա կառավարությանն անմիջապես ներկայացնել հրաժարականներ։ Գլխավոր քարտուղարը վարչապետին է մեղադրում ռմբային հարձակման մեջ։
Հասանն է ղեկավարել այն խումբը, որի հետաքննչական աշխատանքների արդյունքում նախորդ մի սպանության մեղադրանքով ձերբակալվել էր Սիրիայի իշխանություններին հարող լիբանանցի քաղաքական մի գործիչ։ Նրա հետաքննության արդյունքում էին բերվել փաստեր այն մասին, որ Սիրիան ու Հեզբուլլահ շարժումն են կրում Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության պատասխանատվությունը։
Ուրբաթ օրն իրականացված ռմբային հարձակման պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել, սակայն երկրի մամուլը հիմնականում այն կարծիքն է հայտնում, որ հարձակման թիրախը եղել է հենց Հասանը։
Ցուցարարները որպես բողոք շրջափակել են երկրի կարեւոր մի շարք ճանապարհներ։
Լիբանանում շաբաթ օրը հայտարարված է սգո օր։