Մատչելի հղումներ

Օբաման ու Ռոմնին պատրաստվում են երեք բանավեճերից երկրորդին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նոյեմբերյան ընտրություններում նրա մրցակից Միթ Ռոմնին նախապատրաստվում են երկրորդ հեռուստաբանավեճին։ Այս հանդիպման ժամանակ Օբաման պետք է փորձի հետ վերցնել անցյալ բանավեճից հետո Ռոմնիին տանոիլ տրված միավորները։

Հանդիպումը տեղի է ունենալու երեքշաբթի օրը՝ ընտրություններից երեք շաբաթ առաջ՝ Նյու Յորքի Հոֆսթրայի համալսարանում։

Երկու թեկնածուները շաբաթ օրն անց են կացրել այս հանդիպմանը նախապատրաստվելով՝ սակայն ուշադրության կենտրոնում ունենալով նաեւ Օհայո նահանգը, որտեղ է մեծաթիվ փորձագետների կարծիքով վճռվելու ընտրությունների արդյունքը։
Երկրի առաջին տիկին Միշել Օբաման Օհայոյում անց է կացնելու ընտրարշավ երկուշաբթի օրը, որտեղ Ռոմնիի կողմից ընտրված փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայընը շաբաթ օրը ելույթ էր ունեցել Յանգսթաուն քաղաքում։

Մինչեւ շաբաթ օրն անցակացված ընտրարշավը, Ռոմնին չորս ժամ անց էր կացրել Կոլումբոս քաղաքի հյուրանոցներից մեկում՝ սերտելով երեքշաբթի օրվա հեռւստաբանավեճի իր տեքստը։ Նրան այս հարցում օգնում են Օհայոյից ընտրված հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը եւ մի շարք այլ խորհրդականներ։



XS
SM
MD
LG