Մատչելի հղումներ

Սիրիան արգելում է թուրքական օդանավերի թռիչքն իր տարածքում


Սիրիայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ այս քայլն ընդունվել է Թուրքիայի կողմից սիրիական օդանավերի նկատմամբ ընդունված նման որոշմանն ի պատասխան։

Այս հայտարարությունից երեք օր առաջ էին Թուրքիայի իշխանություններն արգելել Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական մարդատար մի օդանավի թռիչքը՝ առգրավելով ռազմական տեխնիկա ու զինամթերք։ Սիրիան հերքել է այդ օդանավով զենք տեղափոխելու մասին Թուրքիայի հայտարարությունները։

Թուրքիան Սիրիայի հետ 9ՕՕ կիլիոմետրանոց սահմանի երկայնքով տեղակայել է հրասայլեր՝ սպառանալով պատասխան տալ Սիրիայի տարածքից իրականացվող յուրաքանչյուր կրակոցի։

Իսկ քանի դեռ խաղաղության միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին տարածաշրջանում անց է կացնում Սիրիայի արյունահեղությանը վերջ տալու նպատակով հանդիպումներ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայի ճգնաժամի հարցում գործողությունների դիմելու անկարողության համար։

XS
SM
MD
LG